Հետևեք մեզ։

RMC Sport. ՊՍԺ-ը սկսել է նոր գլխավոր մարզչի փնտրտուքը. դիտարկվում է Զիդանի թեկնածությունը

11:19, 05 ապրիլ 2023
RMC Sport. ՊՍԺ-ը սկսել է նոր գլխավոր մարզչի փնտրտուքը. դիտարկվում է Զիդանի թեկնածությունը
 

ՊՍԺ-ն նոր գլխավոր մարզիչ է փնտրում: Ինչպես հայտնում է RMC Sport-ը, փարիզցիները չեն ծրագրում շարունակել համագործակցությունը Քրիստոֆ Գալտիեի հետ։ Ակումբը միաձայն Զինեդին Զիդանին համարում է գերազանց թեկնածու, սակայն նրա հետ համաձայնության գալը դժվար կլինի։

Դիտարկվում է նաև Յուլիան Նագելսմանի թեկնածությունը, թեև հարցեր է առաջացնում այն, թե արդյոք նա կկարողանա՞ վերահսկել ՊՍԺ-ի հանդերձարանը: Եթե ​​մինչև ամառ նա դեռ աշխատանքի չանցնի, փարիզեցիները կարող են կապ հաստատել նրա հետ, սակայն մինչ այժմ դա տեղի չի ունեցել։


Ավելի փորձառու մարզիչներից առանձնանում են Անտոնիո Կոնտեն, Լուիս Էնրիկեն և Ժոզե Մոուրինյոն, ով այժմ ղեկավարում է «Ռոման»։ Քիչ է հավանական, որ մրցաշրջանի ավարտից առաջ նրանք կարող են գլխավորել ֆրանսիական թիմը: