Հետևեք մեզ։

Վահագն Խաչատուրյանն այցելել է Ազգային գրադարան, գրադարանին նվիրաբերվել են գրականության նմուշներ (լուսանկարներ, տեսանյութ)

21:02, 19 փետրվար 2024
Վահագն Խաչատուրյանն այցելել է Ազգային գրադարան,  գրադարանին նվիրաբերվել են գրականության նմուշներ (լուսանկարներ, տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գրիք նվիրելու օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանի ազգային գրադարան։

Նախագահը շրջել է գրադարանի բաժիններով, ծանոթացել վերջին շրջանում կատարված աշխատանքներին և գրադարանի տեխնիկական վերազինումներին։

Գրադարանի տնօրեն Աննա Չուլյանի ուղեկցությամբ նախագահ Խաչատուրյանը ծանոթացել է գրադարանի թվայնացվող և անձեռնմխելի ֆոնդերին, գրքերի պահպանման պայմաններին և առկա խնդիրներին։

Գիրք նվիրելու օրվա առիթով Հանրապետության նախագահի աշխատակազմի նախաձեռնությամբ 15 մարզային, 10 համայնքային գրադարանների և Ազգային գրադարանին նվիրաբերվել են նորահրատ գրականության նմուշներ ֆոնդերի հարստացման և թարմացման նպատակով: