Հետևեք մեզ։

Իրանի ՊՆ օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքով հարձակման փորձ է եղել

12:26, 05 ապրիլ 2023
Իրանի ՊՆ օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքով հարձակման փորձ է եղել
 
Իրանի Սպահան նահանգում պաշտպանության նախարարության օբյեկտի վրա անօդաչու թռչող սարքով հարձակման անհաջող փորձ է տեղի ունեցել, գրում է  իրանական Tasnim-ը։ Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան։
 
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են անօդաչու թռչող սարքը։ Միջադեպի հետևանքով վնասներ չեն գրանցվել։

Հիշեցնենք, որ Սպահանում նմանատիպ  էր տեղի ունեցել նաև հունվարի 29-ի գիշերը: Անօդաչուներից մեկը խփվել էր,  մյուսը՝ պայթել։ Լրատվամիջոցները հայտնել են այս հարձակմանը ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր մասնակցության մասին։