Ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ Շուշիի մերձակայքից հայերին Ստեփանակերտ տեղափոխել և բուժօգնություն են ցուցաբերել ադրբեջանցի բժիշկները։
Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշիի մոդուլային հիվանդանոցի բժիշկ Վիլադ Ալիևը ասել է, որ Ստեփանակերտի հիվանդանոցում իրենց լավ են դիմավորել։
Արցախի Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի էկոակտիվիստների միջամտության պատճառով 4 քաղաքացիներ( կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում, որոնցից երեքը ուշագնաց էին եղել: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և երեքն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից, իսկ մեկը մնում է բժիշկների հսկողության տակ:
Տարածված տեսանյութում երևում է, որ խաղաղապհներըւ քաղաքացիներին տեղափոխում են շտապօգնության մեքենան։