Ռուսաստանը պատասխանատվության կենթարկի արտերկրում բնակվող հակառուսական դիրք ունեցող վերաբնակիչներին, եթե նրանք սադրանքներ անեն նախագահական ընտրությունների ժամանակ։ Ռիա Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի` կրոնի ազատության իրավունքի ապահովման ոլորտում համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Գենադի Ասկալդովիչը։
Նա ավելի վաղ հայտարարել էր, որ արտասահմանում բնակվող և հակառուսական դիրքորոշում ունեցող ռուսները պատրաստվում են սադրանքներ իրականացնել Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների ժամանակ.
«Եթե նրանք որևէ իրավախախտում կատարեն, ապա, իհարկե, պատասխանատվության կենթարկվեն՝ համաձայն Ռուսաստանի օրենսդրության», - ասել է Ասկալդովիչը և նշել, որ սադրանքներ կարող են լինել այն երկրներում, որտեղ մեծ թվով վերաբնակիչներ և ոչ համակարգային ընդդիմության ներկայացուցիչներ են ապրում։