Հետևեք մեզ։

Արցախի հարցը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ․ Վահրամ Բալայան

13:56, 20 փետրվար 2024
Արցախի հարցը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ․ Վահրամ Բալայան

Եթե նայում ենք մեր ժողովրդի անցած ճանապարհին, կարելի է ասել, որ դա հաղթանակների ու պարտությունների շղթա է, և ցավոք, Արցախյան ազատագրական պայքարը ևս այդպիսի ընթացք ունեցավ։ Պատմությունը ոչ միայն դաս է, այլ նաև պատիժ նրանց համար, ովքեր պատմության դասերը հաշվի չեն առնում։ Ցավոք, մենք մեր դասերը հաշվի չառանք, և չկարողացանք պաշտպանել պետականության այդ էջը դեռ փակված չէ, ամեն մի սերունդ իր ներդրումը պետք է ունենա։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը։

«Արցախի հարցը կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ,  մենք ինքնորոշվել ենք մեր տարածքի վրա։ Այստեղ անչափ կարևոր է, որ մենք  որևէ երկրի, որևէ տարածքների նկատմամբ հավակնություններ չենք ունեցել, կարևոր է, որ մեր դիվանագիտությունը սա օգտագործի, բայց չի օգտագործում։ Մենք խորհրդային ժամանակահատվածում ունեցել են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, ավելին, մենք դա ձևավորելուց հետո սահմանադրություն ենք ունեցել, որում գրված է, որ պետական լեզուն հայերենն է, և այսպես կարող ենք շարունակել։ Ըստ իս՝ իրավական տեսանկյունից որևէ խնդիր չկա, և այսօր խոսել, որ Ադրբեջանի տարածքում ինքնորոշում, նման բան չկա, դա անընդունելի է»։