Աճում են ադրբեջանական կողմից Արցախի մշակութային վայրերի ոչնչացման դեպքերը։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՄԻՊ-ը։
«Այս հանցավոր գործողություններն ուղղված են բռնի տեղահանված բնակչությանը ավելի շատ տառապանքներ պատճառելուն և հայկական ներկայության հետքերը վերացնելուն։
Արցախի մշակութային ցեղասպանությունը կշարունակվի, քանի դեռ միջազգային հանրությունը համապատասխան քայլ չձեռնարկի»,-ասված է հայտարարության մեջ։
Հայտարարությանը կցված լուսանկարներից պարց է դառնում, որ ադրբեջանցիները քանդել են նաև ՀԽՍՀ ժողկոմի առաջին նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի հուշարձանը։