«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը կմեկնի Թուրքիա։
Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Ազգային ժողովից։
«ՍԾՏՀ ԽՎ մշտական կոմիտեի հատուկ նիստին և Կանոնակարգի հարցերով աշխատանքային խմբի հանդիպմանը մասնակցելու համար 2024 թվականի փետրվարի 22-24-ը Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանին»,-ասվում է Ալեն Սիմոնյանի համապատասխան կարգադրության մեջ։
Գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը և օրապահիկը կվճարվի ՀՀ բյուջեից, իսկ գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը: