Հետևեք մեզ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը կմեկնի Փարիզ և Ստրասբուրգ

15:38, 20 փետրվար 2024
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը կմեկնի Փարիզ և Ստրասբուրգ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանը կմեկնի Փարիզ և Ստրասբուրգ։ Այս մասին Hayastan.news-ը տեղեկանում է Ազգային ժողովից։

«ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հանձնաժողովին  եւ  Հանուն առողջ միջավայրի կոնտակտային խորհրդարանականների ցանցի հերթական նիստերին մասնակցելու համար 2024 թվականի մարտի 23-25-ը Փարիզ, ինչպես նաեւ Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 46-րդ նստաշրջանին մասնակցելու համար մարտի 26-29-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր  Արմեն Գևորգյանին»,-ասվում է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մեջ։

Փարիզ գործուղման հետ կապված օրապահիկի (3 օրվա), ինչպես նաեւ գիշերավարձի (3 գիշերվա) վճարումը կկատարվի ՀՀ բյուջեից, իսկ Ստրասբուրգ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը, ինչպես նաև Երևան-Փարիզ-Ստրասբուրգ-Երևան ճանապարհածախսը կատարում է հրավիրող կողմը: