Հետևեք մեզ։

Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Բաբայանը նշանակվել է ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար

16:04, 20 փետրվար 2024
Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Բաբայանը նշանակվել է ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենի պաշտոնակատար

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արսեն Բաբայանը նշանակվել է առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 27-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 11.1-ին և 11.3-րդ կետերը՝

Արսեն Բաբայանին նշանակել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար՝ մինչև օրենսդրությամբ սահմանված ժամկետում առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու մրցույթի արդյունքներով պաշտոնի նշանակումը»: