Հետևեք մեզ։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտնել է, թե քանի մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին

21:14, 20 փետրվար 2024
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հայտնել է, թե քանի մարդ է մասնակցել ընդդիմության այսօրվա հանրահավաքին

Այսօր՝ փետրվարի 20-ին, Երևանի Ազատության հրապարակում ժամը 16:30-ից մեկնարկել էր «Միասին» շարժման հանրահավաքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 17:02-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 1550 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։