Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը պատիվ է ունեցել ընդունելու ԵՄ արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողությունների հրամանատար Ստեֆանո Տոմատին՝ Ջերմուկում պարեկության ժամանակ:
Այս մասին հաղորդում է Առաքելության պաշտոնական թվիթերյան էջը։
«Անկախ եղանակային պայմաններից՝ առաքելությունը շարունակում է իր պարեկային գործունեությունը։
Այսօր լրանում է Առաքելության մեկ ամյակը: Մինչ օրս առաքելությունն իրականացրել է ավելի քան 1720 պարեկություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։