Հետևեք մեզ։

Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները

16:51, 21 փետրվար 2024
Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները

Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ հերթական առաջարկները։

Lրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Հունվարի 4-ի մեր առաջարկներին ի պատասխան՝ Ադրբեջանն ուղարկել է իր տարբերակը, և մենք շարունակում ենք աշխատել»,- ասել է Գրիգորյանը։

Նա նաև հավելել է, որ Ադրբեջանի առաջարկներում շարունակում են մնալ որոշ հետընթացներ, որոնց մասին նախկինում Հայաստանի արտաքին գործերի նախարարը խոսել է։