Սյունիքի մարզի Ներքին Հանդ մուտք գործելու հետ կապված խնդիրներն ի սկզբանե չենք բացառել, պատճառը պետք է հարցնել ռուսական կողմին։
Այս մասին Երևանում տեղի ունեցած մամուլի ասուլիսին ասաց Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
Հարցին,թե որն է ԵՄ դիտորդների՝ Ներքին Հանդ չթողնելու պատճառը, նա ասաց․ «Այդ հարցը ևս պետք է տալ ռուսական կողմին։ Մենք Հայաստանում հյուրի կարգավիճակում ենք գտնվում՝ մենք ընդունող կողմ ենք։ Այդ հարցով պետք է Հայաստանը զբաղվի, որովհետև մենք չենք շփվում Հայաստանում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հետ»։
Արմեն Գրիգորյանը հաստատեց՝ ԵՄ դիտորդների մուտքը Ներքին Հանդ ռուս զինծառայողները խոչընդոտել են