Հետևեք մեզ։

Որոշակի հույս կա, որ հայ բնակչության որոշ հատված կարող է վերադառնալ Արցախ. Զատուլին

18:43, 21 փետրվար 2024
Որոշակի հույս կա, որ հայ բնակչության որոշ հատված կարող է վերադառնալ Արցախ. Զատուլին

Հիմքեր կան Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների առաքելությունը շարունակելու համար:  Այս մասին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը НСН-ին տված հարցազրույցում։

 

«Ներկայիս պայմանները բարենպաստ չեն հայ բնակչության վերադարձի համար։ Բայց ինքնին վերադարձը և այն փաստը, որ հարյուրավոր տարիներ հայեր են ապրել Լեռնային Ղարաբաղում, չեն կարող հերքվել: Եթե ​​Ադրբեջանի ղեկավարությունը ողջ աշխարհի աչքում քաղաքակիրթ երեւալու բարի կամք ու ցանկություն ունի, պետք է այդ մասին մտածի։ Սրա համար միանգամայն մեր խաղաղապահները պետք են, քանի որ վերադարձողների համար սա որոշակի երաշխիք է, նաև պատմամշակութային ժառանգության պահպանման որոշակի երաշխիք»,- նշեց պատգամավորը։

Զատուլինը նաև նշել է, որ «արցախահայերը չեն ցանկանում վերադառնալ այնտեղ, քանի որ այնտեղ ապրելու համար անհրաժեշտ կլինի ստանալ ադրբեջանական անձնագիր։ Նրա խոսքով, արցախցիները մտահոգված են, որ Ադրբեջանի քաղաքացիություն ստանալուց հետո հետագայում ստիպված են լինելու պայքարել հայկական բանակի դեմ»։

«Լեռնային Ղարաբաղի տարածքից հայ բնակչության հեռանալով այս տարածքից չեն անհետացել ոչ պատմական, ոչ կրոնական հուշարձաններ, ոչ էլ գույք, որը բնակիչները ստիպված են եղել լքել։ Որոշակի հույս կա, որ հայ բնակչության որոշ հատված կարող է վերադառնալ։ Բայց այն պայմանները, որոնք այս պահին դնում է Ադրբեջանը, շատերի համար անընդունելի են...»,- եզրափակել է Զատուլինը։