Հետևեք մեզ։

Միսաք Մանուշյանի մշտական ընտրությունը ազատությունն էր․ Մակրոն

00:31, 22 փետրվար 2024
Միսաք Մանուշյանի մշտական ընտրությունը ազատությունն էր․ Մակրոն

Դիմադրության շարժման հայազգի հերոս Միսաք Մանուշյանի և կնոջ՝ Մելինե Մանուշյանի աճյուններն այսօր կամփոփվեն Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում: Հանդիսավոր այդ արարողության ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն անդրադարձավ Միսաք Մանուշյանի կյանքին ու գործունեությանը, Ֆրանսիայի համար ներդրված ավանդին.

«Այսպե՞ս են ապրում մարդիկ, այսքան տասնամյակներ են անցել, այդ եղանակո՞վ է, որ մարդիկ ապրում են` ազատ. Միսաք Մանուշյանն ազատ էր, երբ քայլում էր փողոցում, երբ անցնում էր այս Պանթեոնի կողքով, որտեղ ամփոփվում է նրա աճյունը, այստեղից մի քանի քայլ այն կողմ բացահայտում էր Ֆրանսիական գրքերը, պատկերացնում` ինչպիսին կլիներ իր հայրենիքը` Հայաստանը, նա պատկերացնում էր իր հորը` Գևորգին, որին սպանել էին թուրքերը, երբ Միսաքը փոքրիկ էր, հիշում էր մորը, որ վախճանվեց հիվանդություններից ու սովից գաղթի ճանապարհին, իրադարձություններ, որ ամբողջ կյանքում նրան հետապնդում էին: 

Մանուշյանն իրեն անվանում էր «ցասումով լի վագր», երբ ձերբակալեցին, բայց Մելինեն իր հետ էր բոլոր ոդիսականներում և ապրեցնում էր իրեն: Վերջնական, մշտական ընտրությունը ազատությունն էր»: