ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը մոտ է։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Նա Մյունխենի անվտանգության համաժողովում կողմերին կոչ է արել հարթել առկա խնդիրները։ Մենք կշարունակենք խրախուսել կողմերին՝ խաղաղության համաձայնագրի հասնելու համար:
Ես գիտեմ, որ երկու առաջնորդները հանդիպել են Մյունխենում, այդ պատճառով մենք կշարունակենք առաջարկել Միացյալ Նահանգների օգնությունն ու աջակցությունը», - ասել է խոսնակը։