ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ Ալեքսեյ Նավալնիի մասին լավ բան ասել չի կարող, հետևաբար վատ բան ևս չի ասի։
«Ինչպես մենք սովորաբար ասում ենք, մահացածների մասին կա՛մ լավը, կա՛մ ոչինչ: Ես նրա մասին լավ բան չեմ կարող ասել, վատ բան ևս չեմ ասի»,- ասել է Մեդվեդևը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ռուսական բանտերից մեկում մահացել է ռուս քաղաքական ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին։