Հետևեք մեզ։

Դիլետանտ մոտեցում է, որ կարող ենք գնալ, հանդիպել և ինչ-որ բան հանձնել․ Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի մասին

15:37, 22 փետրվար 2024
Դիլետանտ մոտեցում է, որ կարող ենք գնալ, հանդիպել և ինչ-որ բան հանձնել․ Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի մասին

Մարդիկ շփոթում են սխեմատիկ, մեթոդական քարտեզները տոպոգրաֆիկ քարտեզների հետ։ Իրականության մեջ դելիմիտացիայի գործընթացը միայն քարտեզների հետ աշխատանք չէ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի ու դելիմիացիայի գործընթացին։

Անդրադառնալով սահմանազատման հանձնաժողովների վերջին հանդիպմանը՝ Մհեր Գրիգորյանն ասաց.

«Մենք ունենք համատեղ հաստատված աշխատակարգ, արդյունավետ եմ գնահատում այդ աշխատանքի ձևը, շատ զգայուն հարց է քննարկվում։ Պայմանավորվել ենք, որ հանդիպումների արդյունքում մեր հրապարակումները սահմանափակվում են այնքանով, որքանով համաձայնեցրել ենք համատեղ»։

Դիտարիկմանը, թե սահմանափակ ինֆորմացիայի պարագայում շատ հաճախ հանրությունը սպասում է, թե որևէ տարածք կարող է հանձնվել, փոխվարչապետը արձագանքեց. «Դիլետանտական է այն մոտեցումը, որ մենք կարող է գնալ, հանդիպել հանձնաժողովում և իրար ինչ-որ բան հանձնել։ Մենք որոշումների կայացման սահմանադրական կարգեր ունենք, անիմաստ խոսակցություն  է»։