Հետևեք մեզ։

Մենք հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանությունը վերապրած մեծ կերպարին․ Միրզոյանը՝ Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփման արարողության մասին

15:53, 22 փետրվար 2024
Մենք հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանությունը վերապրած մեծ կերպարին․ Միրզոյանը՝ Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփման արարողության մասին
Ֆրանսիայի Պանթեոնում տեղի ունեցավ Միսաք Մանուշյանի աճյունի ամփոփման արարողությունը, որին ներկա է եղել նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը․
 
«Մեծագույն պատիվ է ներկա գտնվել Միսաք Մանուշյանի և տիկնոջ` Մելինե Մանուշյանի աճյունները Ֆրանսիայի մեծագույն գործիչների պանթեոնում ամփոփելու արարողությանը: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում ցեղասպանությունը վերապրած մեծ կերպարին, ով պայքարեց ազատության համար մինչև հնարավոր վերջին զոհաբերություն, հարգանքի տուրք նույն կերպ Հայրենիքի հանդեպ խոր սիրով լցված մյուս հայերի հիշատակին:
Այս արարողությունը հանդիսանում է նաև հայ-ֆրանսիական բարեկամության ամուր խորհրդանիշ»,-նախարարի խոսքը փոխանցում է ԱԳ նախարարությունը։