Հետևեք մեզ։

Արսեն Թորոսյանին առնչվող ձկնաբուծարանի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ նախաձեռնված է քրեական վարույթ

16:05, 05 ապրիլ 2023
Արսեն Թորոսյանին առնչվող ձկնաբուծարանի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ նախաձեռնված է քրեական վարույթ

ԱԺ իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանին առնչվող ձկնաբուժարանի գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ նախաձեռնված է քրեական վարույթ։ Այս մասին Hayastan.news-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

««www.hetq.am» լրատվական կայքում «Արսեն Թորոսյանի ընտանիքի ձկնաբուծական նոր բիզնեսը» վերտառությամբ հրապարակումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով 2022 թվականի հոկտեմբերի 28-ին ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 2022 թվականի նոյեմբերի 4-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 444-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ և պատշաճ դատախազական հսկողության պայմաններում կատարվում է համակողմանի նախաքննություն»,-ասվում է Դատախազության պատասխանում։