Այսօր՝ փետրվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Գյուլբենկյան 33 շենքի մոտ պայթուցիկ է տեղադրված։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ահազանգով ժամանած մասնագետները վնասազերծել են պայթուցիկը և տեղափոխել անվտանգ վայր։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում էր նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, «Միավորված աշխատանքային կուսակցության» նախագահ Գուրգեն Արսենյանը, իսկ պայթուցիկը հայտնաբերվել է նրա կուսակցության շենքի մոտ, աշխատակիցները այն տարել են ներս, բարեբախտաբար, չի պայթել։
Ներսում գտնվողներից մի քանիսն էլ ասել են, որ երբ պայթուցիկը վնասազերծել են, Գուրգեն Արսենյանը հայտնել է, թե այն երկու օր առաջ է դրված եղել և ժամացույցով պետք է գործեր, իսկ երբ հարցրել են՝ այդ դեպքում ինչու՞ ժամացույցը չի գործել, Արսենյանը պատասխանել է․ «Կարող ա էլեմենտը նստել է»։