Հետևեք մեզ։

Հարձակումը Հայաստանի վրա հավանական է, Բաքուն ՀՀ-ն անվանում է «Արևմտյան Ադրբեջան». Նիկոլ Փաշինյան

01:56, 23 փետրվար 2024
Հարձակումը Հայաստանի վրա հավանական է, Բաքուն ՀՀ-ն անվանում է «Արևմտյան Ադրբեջան». Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France 24-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ վերլուծելով պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները՝ գալիս են այն եզրակացությանը, որ հարձակումը Հայաստանի վրա հավանական է։

 

«Այո, հարձակումը Հայաստանի վրա հավանական է։ Ինչո՞ւ։ Որովհետև, օրինակ, Բաքվից շատ հաճախ հնչում են «Արևմտյան Ադրբեջանի» մասին հայտարարություններ և կարճ ասած՝ նրանք «Արևմտյան Ադրբեջան» անվանում են Հայաստանի Հանրապետությունը»,-ասել է նա։

 

Փաշինյանը անդրադարձել է նաև օրեր առաջ Ներքին Հանդում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով հայկական կողմը 4 զոհ ունեցավ։ Նա նշել է՝ ոչ մի ձևով արդարացված չէ Ադրբեջանի այդ գործողությունը։ Ըստ Փաշինյանի՝ չնայած նրան, որ հայկական կողմը հայտարարեց, թե կհետաքննի դեպքը, Ադրբեջանը առիթը օգտագործեց ագրեսիվություն դրսևորելու համար։

 

«Այս փաստերի համախումբն է, որ շատ փորձագետներ՝ Հայաստանի և միջազգային, գալիս են այն եզրակացությանը, որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի դեմ»,-ասել է Փաշինյանը։