ՀԱՊԿ քարտուղարությունը Երեւանից հայտարարություններ չի ստացել անդամակցության կասեցման մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզը, ըստ երեւույթին, վերաբերում է կազմակերպության մի շարք միջոցառումներին հանրապետության չմասնակցելուն։ Ռիա Նովոստիի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունից։
«Մինչ օրս ՀԱՊԿ քարտուղարությունը ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման մասին հայտարարություններ չի ստացել, իսկ ինչ վերաբերում է մասնակցությունը սառեցնելու թեզին, ապա, ըստ ամենայնի, խոսքը Հայաստանի Հանրապետության մի շարք միջոցառումների չմասնակցելու մասին է, միջոցառումներ, որոնք վերջերս կազմակերպել է կազմակերպությունը»,- հայտնել են քարտուղարությունում։
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը France24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել էր, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։