Հետևեք մեզ։

Շարունակելու ենք լիարժեք աջակցություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը․ Ֆրանսիայի վարչապետ

11:10, 23 փետրվար 2024
Շարունակելու ենք լիարժեք աջակցություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը․ Ֆրանսիայի վարչապետ

Հայաստանն ու Ֆրանսիան ունեն և միշտ կունենան առանձնահատուկ հարաբերություններ։ Այս մասին թվիթերյան իր օգտահաշվում գրել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը։

«Ենթակառուցվածքներ, էներգետիկա, կրթություն, մշակույթ․ շնորհակալ եմ Նիկոլ Փաշինյանին մեր երկրների միջև համագործակցությունն ամրապնդելու փոխադարձ ցանկությունը հաստատելով այս փոխանակումների համար։

Մենք շարունակելու ենք լիարժեք աջակցություն ցուցաբերել Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,-գրել է նա։