Հետևեք մեզ։

Ռուսական կողմի մեղադրանքն անհիմն և տարակուսելի է․ ՍԱՏՄ-ը փաստում է՝ «Ջերմուկի» մեջ չի կարող քացախ լինել

11:15, 23 փետրվար 2024
Ռուսական կողմի մեղադրանքն անհիմն և տարակուսելի է․ ՍԱՏՄ-ը փաստում է՝ «Ջերմուկի» մեջ չի կարող քացախ լինել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ:

 

«Ռուսական կողմի մեղադրանքը ոչ միայն անհիմն է, այլև տարակուսելի: Մասնավորապես «Ռոսպոտրեբնադզոր»-ը հայտարարում է 2023 թվականի դեկտեմբերի 28-ին արտադրված 2.5 միլիոն շշի իրացումը կասեցնելու մասին, այնինչ ձեռնարկության հոսքագիծը մեկ օրում 150 հազար շշից ավելի արտադրելու հնարավորություն չունի», - նշված է հաղորդագրության մեջ: