Հետևեք մեզ։

Ճանապարհի կողքի եղեգները հնձեք ու հասեք օդանավակայան․ Նիկոլ Փաշինյանը՝ հարկեր չվճարող շոու-բիզնեսի ներկայացուցիչների և արտագնա աշխատանքի մեկնողների մասին

11:39, 23 փետրվար 2024
Ճանապարհի կողքի եղեգները հնձեք ու հասեք օդանավակայան․ Նիկոլ Փաշինյանը՝ հարկեր չվճարող շոու-բիզնեսի ներկայացուցիչների և արտագնա աշխատանքի մեկնողների մասին

 

Հարկը, պետբյուջեն նրա համար է, որ օրինակ՝ մարդը ամեն մարդ չի կարող առանձին կառուցել։ Չի կարող էդպիսի բան լինել։ Այս մասին Կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Արտագնա աշխատանքի մեկնողները օդանավակայանից են գնում, չէ՞, ինչպես են գնում, հասնում օդանավակայան, բա այդ ճանապարհը ո՞վ է կառուցում, կառուցվում է վճարված հարկերի միջոցով, բա որ Հայաստանում աշխատողները ասեն՝ մի րոպե, մենք ինչի պիտի վճարենք, որպեսզի ճանապարհ կառուցվի այն մարդկանց համար, որոնք գնում են հասնում օդանավակայան, մեկնում արտագնա աշխատանքի, ինչի պիտի իրենք մեր հաշվին երթևեկեն, թող նրանք առանձին ճանապաևհներ սարքեն ու գնան։ Մեզ թվում է միայն կոշիկն է մաշվում, բայց ճանապարհն էլ է մաշվում, երբ փոս ա ճանապարհին, դա մաշվելու նշան է։

Շոու-բիզնեսի ներկայացուցիչները պետք է վճարեն հարկերը: Չվճարելու դեպքում պետք է օրենքով սահմանված պատասխանատվություն ստանձնեն։ Ասում են՝ գնացել ենք Լոս Անջելեսում համերգ ենք տվել: Որտեղի՞ց եք մեկնել բա, ի՞նչ ճանապարհով եք գնացել: Ուրեմն Հայաստանում աշխատած և հարկ վճարածների հաշվին կառուցված ճանապարհից մի՛ օգտվեք: Ճանապարհի կողքի եղեգները հնձեք ու այդպես գնացեք, հասեք օդանավակայան»,- ասել է Փաշինյանը՝ նշելով, որ այնուամենայնիվ, նա խոսում է ոչ այն դեպքերի մասին, երբ տվյալ վայրում արդեն իսկ հարկերը վճարվել են։