Հետևեք մեզ։

ՀՀ-ի կողմից գնվող զենքը ուղղված չէ որևէ երկրի դեմ ագրեսիայի,իհարկե, չեմ կարող հերքել՝ վտանգ կա․ Սուրեն Պապիկյան

12:11, 23 փետրվար 2024
ՀՀ-ի կողմից գնվող զենքը ուղղված չէ որևէ երկրի դեմ ագրեսիայի,իհարկե, չեմ կարող հերքել՝ վտանգ կա․ Սուրեն Պապիկյան

ՀՀ-ն այս պահին որդեգրել է սեփական զինված ուժերը, կարողությունները արդիականացնել, սա ենթադրում է, որ մենք ունենք և՛ սեփական միջոցներով այդ կարիքները համալրելու անհրաժեշտություն, և՛, իհարկե, գործընկեր երկրների աջակցությունը մեզ միայն կօգներ, այդ թվում նաև եվրոպական գործընկերներին է վերաբերում։ Այս մասին Երևանում Ֆրանսիայի ԶՈՒ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«ՀՀ-ն զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով: ՀՀ-ի կողմից գնվող զենք-զինամթերքն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի։ Իհարկե, չեմ կարող հերքել, որ կա վտանգ և այդ վտանգը տեսանելի է առկա հռետորաբանությունից:

Եվ մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը։ Անկախ նրանից՝ առաջիկայում խաղաղության պայմանագիր կնքելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, ՀՀ ԶՈՒ-ն շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը»,-ասել է Պապիկյանը։