Ճիշտն ասած, այս պահին ոչինչ չունեմ ասելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանի կալանավորմանը։
«Տեսչական մարմինների բարեփոխումները երկար ու ծանր ընթացք էին, հույս ունեմ, որ այն վերջանական՝ թե՛ գործառույթների շրջանակների հստակեցումը, թե իրավական հիմքերի հստակեցումները և կառուցվածքային առումով ինչ արվում է, պետք է նպաստեն, որ հնարավորինս զերծ մնանք նման դեպքերից»,-ասաց նախարարը։
Ավանեսյանն ասաց, որ Քրիստինա Աբրահամյանի մեկ այլ գործարքի մանրամասներին ծանոթ չէ։
Առողջապահական տեսչական մարմնի վարչության պետը կալանավորվել է