Հետևեք մեզ։

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից

15:04, 23 փետրվար 2024
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալն ազատվել է պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտյոմ Սմբատյանը փետրվարի 27-ից ազատվում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արտյոմ Սմբատյանին 2024 թվականի փետրվարի 27-ից ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: