Հետևեք մեզ։

ՀՀ ՊՆ-ն հայտնում է՝ չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, Ադրբեջանը պահանջում է «պատժել մեղավորներին»

15:38, 23 փետրվար 2024
ՀՀ ՊՆ-ն հայտնում  է՝ չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, Ադրբեջանը պահանջում է «պատժել մեղավորներին»

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները փետրվարի 23-ին իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Նշենք, որ այսօր ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու մեջ։ Նշում են, թե «իրենք պատասխան գործողություններ չեն իրականացրել՝ իրավիճակը չսրելու նպատակով»։ Բացի այդ,  «կոչ են անում Հայաստանի ռազմական ղեկավարությանը թույլ չտալ նման սադրանքներ, պահանջում են  բացահայտել և պատժել այդ գործողությունների մեղավորներին»,- ասված է հայտարարության մեջ։