Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք նախագահական ընտրություններին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի պատվիրակության կազմում դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար 2024 թվականի մարտի 14-18-ը Մոսկվա կգործուղվեն Ազգային ժողովի պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովին և Միքայել Թումասյանին։
Այս մասին ասվում է ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մեջ։ Գիշերավարձի վճարումը կատարում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը, մյուս ծախսերը՝ ՀՀ բյուջեի հաշվին են։