Հետևեք մեզ։

Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան․ «Ազատություն»

16:29, 23 փետրվար 2024
Ըստ ԱԱԾ-ի՝ Եվրամիության դիտորդների գործունեության համար խոչընդոտներ չկան․ «Ազատություն»

Ազգային անվտանգության ծառայությունը, ի տարբերություն Անվտանգության խորհրդի քարտուղարի, պնդում է, թե հայ-ադրբեջանական սահմանի որևէ հատվածում ռուս սահմանապահները Եվրամիության դիտորդական առաքելությանը չեն խոչընդոտում։ «Ազատությունը»  գերատեսչությունից հետաքրքրվել էր՝ արդյոք ԵՄ դիտորդական առաքելությունը մուտք ունի սահմանի այն տարածքներ, որտեղ այժմ ռուս սահմանապահներն են կանգնած։

«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից պահպանվող հայ-ադրբեջանական (պայմանական) սահմանի հատվածներում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների դիտորդական գործունեության համար խոչընդոտներ չկան», - նշել է կառույցը։