Հետևեք մեզ։

Մենք պետք է կայուն երաշխիքներ ձեռք բերենք Արցախի հայ բնակչության հայրենիք վերադառնալու ուղղությամբ․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

16:54, 23 փետրվար 2024
Մենք պետք է կայուն երաշխիքներ ձեռք բերենք Արցախի հայ բնակչության հայրենիք վերադառնալու ուղղությամբ․ Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ներկայացրել է իր ելույթը՝ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ձմեռային նստաշրջանում․
 
«Հարգելի գործընկերներ,
Ուզում եմ բարձրաձայնել Հայաստանում անվտանգության ճգնաժամին վերաբերող մի քանի հարցեր։
Վանկուվերում, ԵԱՀԿ ԽՎ տարեկան վեհաժողովում մենք բանաձև, որը կոչ էր ուղղում Ադրբեջանին՝ Հայաստանի ինքնիշխան տարածքներից անմիջապես դուրս բելել զինված միզվորումները, անհապաղ բացել Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկությունը և ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին։
 
Ավելի վաղ, նույն բովանդակությամբ որոշումեր/վճիռներ էին ընդունել ՄԱԿ-ի Միջազգային դատարան և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։ Այս բոլոր որոշումները՝ ներառյալ Վանկուվերի հայտարարությունը, ոչ միայն ոտնահարվել են Ադրբեջանի կողմից, այլև բերկրի բարձր ղեկավարության կողմից հնչել են բազմաթիվ հայտարարություններ այն մասին, որ միջազգային սկզբունքներն ու միջազգային ինստիտուտները սպառել են իրենց։
 
Իննամսյա դաժան շրջափակումից և դրան հաջորդած ռազմական ագրեսին,միջազգային անվտանգային երաշխքիքների տոտալ բացակայությունը այլ ելք չէին թողնում, քան 3000-ամյա հայրենիքից հեռանալը։ Սա 120 000 էթնիկ հայերի համար փրկության միակ ողջամիտ ելքն էր, ինչն, ըստ էության, նշանակում էր սեփական մշակույթի, ինքնության և քաղաքական իրավունքների ոչնչացում։
 
Կոլեգաներիս ուղղված իմ բազմաթիվ հիմնավոր կոչերը՝ ձայն բարձրացնել հանուն արդարությանը, մնացին անարձագանք։
Մենք կարող էինք խուսափել էթնիկ զտումների այս ողբերգական էջից, եթե քաղաքական կամք դրսևորեինք և պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկեինք ագրեսոր Ադրբեջանին։
 
Վերջերս Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը մերժեց վավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը՝ հիմնավորելով այն Ադրբեջանի ոչ ժողովրդավարական ընթացքով, դատապարտելով 2023 թ, սեպտեմբերյան ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ինչը հանգեցրեց մասսայական տեղահանության։
 
Այսօր, Ադրբեջանի ղեկավարությունը մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը` հայտարարելով, որ հակամարտությունն ավարտված է, և հարկ է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը։
 
Հակառակը՝ մենք ջանքեր պետք է գործադրենք և կայուն երաշխիքներ ձեռք բերենք Արցախի հայ բնակչության հայրենիք վերադառնալու, նրանց պատմական, մշակութային և այլ մարդու իրավունքները պաշտպանելու ուղղությամբ։
Հայ ժողովուրդը ԵԱՀԿ-ից ակնկալում է և սպասում հակամարտության կարգավորման համապարփակ աջակցություն»։