Հետևեք մեզ։

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետի հետ․ նրան հրավիրել է Հայաստան

19:33, 23 փետրվար 2024
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել  Վրաստանի վարչապետի հետ․ նրան հրավիրել է Հայաստան
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
ՀՀ վարչապետը Վրաստանի գործընկերոջը ևս մեկ անգամ շնորհավորել է բարձր պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ:
Զրուցակիցները կարևորել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել այս ուղղությամբ:
Վարչապետ Փաշինյանը վարչապետ Կոբախիձեին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն: Վրաստանի վարչապետը ընդունել է հրավերը: