Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 22-ին հանդիպում է ունեցել Ուկրաինայում հավատարմագրված դեսպանների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։
Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը ևս մասնակցել է Ուկրաինայում հավատարմագրված դեսպանների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը: