Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման երկրորդ տարելիցի կապակցությամբ դեսպան Քվինը, դիվանագիտական կորպուսի գործընկերների հետ, հանդիպել է Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վ․ Լոբաչի հետ, ինչպես նաև մասնակցել է Ուկրաինայի դեսպանատան կողմից կազմակերպված ոգեկոչման միջոցառմանը: Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։
«Միացյալ Նահանգներն Ուկրաինայի կողքին է և շարունակում է աջակցել ուկրաինացի ժողովրդի՝ խաղաղ և ազատ ապրելու իրավունքին»,-ասվում է հաղորդագրության մեջ։