Հետևեք մեզ։

Զելենսկին կժամանի Հայաստան․ Factor TV

21:17, 23 փետրվար 2024
Զելենսկին կժամանի Հայաստան․ Factor TV

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան։ Այս մասին հայտնում է Factor TV-ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան այս պահին պատրաստվում է, սակայն այցի ժամկետը վերջնականապես հաստատված չէ։ Ուկրաինական կողմի հետ ժամկետի մասին բանակցություն է ընթանում։ Սպասվում է, որ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում կլինի մարտ ամսին։ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լոբաչ Վալերին այսօր չի հերքել Factor TV-ի այս տեղեկությունը։ Նրան նախ հարց է տրվել՝ ռուս-ուկրաինական պատերազմի հավանական ազդեցության մասին Հարավային Կովկասում, որին դիվանագետը պատասխանել է․ «Իրականում այս պահին շատ բան կա ասելու, բայց դեռևս չեմ կարող ոչինչ ասել։ Մի քանի օր հետո դուք ինքներդ կլսեք նորություններ, կիմանաք, թե ինչ է կատարվելու։ Ես իմ կողմից կասեմ, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել Հայաստանին։ Փակագծերը չբացելով․․․ կտեսնեք մի քանի օր անց»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։