Հետևեք մեզ։

Բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանի դոպինգ թեստի պատասխանը դրական է

18:23, 05 ապրիլ 2023
Բռնցքամարտիկ Հենրիկ Սահակյանի դոպինգ թեստի պատասխանը դրական է

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան պարզաբանում է ներկայացրել 54 կգ քաշային Հենրիկ Սահակյանի՝ աշխարհի առաջնությանը նախապատրաստվող բռնցքամարտի հավաքականում չընդգրկվելու մասին:

«54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հայաստանի բռնցքամարտի հավաքականում չի ընդգրկվել, քանի որ Հակադոպինգային կազմակերպությունը ստացել է մարզիկի դոպինգ-թեստի դրական պատասխան: Թեստի նմուշառում Հենրիկ Սահակյանից վերցվել է Հայաստանի առաջնությունից հետո: Հակադոպինգային կազմակերպությունը հայտնաբերել է խթանիչներ: Հարկ է նշել, որ մինչև դոպինգ-թեստի պատասխանը Հենրիկը ընդգրկված է եղել Հայաստանի հավաքականում և այս տարի Բուլղարիայում մասնակցել է Ստրանջայի մրցաշարին: Ըստ կանոնակարգի՝ Հայաստանի ֆեդերացիան իրավունք չունի նման խնդրի ժամանակ մարզիկին ընդգրկել հավաքական, քանի որ հարվածի տակ կհայտնվի ամբողջ հավաքականը: Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Բռնցքամարտի Ֆեդերացիան այս ընթացքում հետամուտ է եղել, որպեսզի պահպանվի Հենրիկի անմեղության կանխավարկածը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Վերլուծական