Փետրվարի 24-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական հավաք։
Հանդիպմանը ներկայացվել են հայ-ադրբեջանական պայմանական սահմանին ներկա օպերատիվ պայմանները, զինծառայության կազմակերպումն ու անցկացումը։
Հասանովը հատուկ ուշադրություն է դարձնել ստորաբաժանումների մարտական պատրաստությանը, ինչպես նաև «2024 թվականին սպասվող այլ խնդիրների որակյալ կատարմանը»։
Զաքիր Հասանովը հանձնարարել է նաև բարձրացնել ստորաբաժանումների մարտունակությունը։