Ֆրանսիացի հասարակությունը երբեք այնքան չի «սպասել» Playboy ամսագրի թողարկմանը, որքան հիմա։ KP.ru-ի փոխանցմամբ՝ ամսագրի ապրիլյան համարի շապիկին վարչապետի սոցիալական և հանրային կապերի գծով պետքարտուղար Մարլեն Շյապան է, ամսագիրը վաճառքում կհայտնվի ապրիլի 8-ից։ Համարում ներառված է նաև նրա 12 էջանոց հարցազրույցը՝ կանանց իրավունքների, աբորտի և այլ խնդիրների վերաբերյալ։ Հարցազրույցը կուղեկցվի 40-ամյա նախարարի լուսանկարներով, այդ թվում՝ Ֆրանսիայի դրոշի ֆոնին։
Լրատվամիջոցը նշում է, որ գուցե, մեկ այլ ժամանակ մեծահասակների համար ամսագրի շապիկին հայտնվելը բուռն կընդունվեր, բայց ոչ հիմա, երբ Ֆրանսիայում տևական ժամանակ է շարունակվում են կենսաթոշակային տարիքի բարձրացման դեմ լայնածավալ բողոքի ակցիաները։