Ս.թ. փետրվարի 22-ին ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում արհեստական բանականության գծով ՀՀ-ում լավագույն մասնագետներից մեկի հետ: Բանախոսը հանդես եկավ բովանդակալից դասախոսությամբ, որի ընթացքում ներկայացրեց արհեստական բանականության ստեղծման պատմությունը, զարգացման միտումները, կիրառությունը տարբեր ոլորտներում, ինչպես նաև անդրադարձավ դրանից բխող հնարավոր սպառնալիքներին:
Հանդիպումը, որին ներկա գտնվեցին ԳՈՒԿ դասախոսներ, ունկնդիրներ և Ծառայության այլ աշխատակիցներ, անցավ ակտիվ քննարկումների ու հարցադրումների ձևաչափով