Հայաստանում ոչ ոք դրոշ չի տեղադրում. X-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:
«Հայաստանը որևէ մեկի «ետնաբակը» չէ, այլ բարեկամ և ժողովրդավարական երկիր է, որի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցում է Ֆրանսիան»,- գրել է դեսպանը։
Նա այդ կերպ մեկնաբանել է՝ Politico-ի հոդվածը, որտեղ գրված է, թե Ֆրանսիան իր դրոշն է բարձրացրել Ռուսաստանի ետնաբակում՝ Հայաստանին զենք մատակարարելու միջոցով: