Հետևեք մեզ։

Լիահույս եմ, որ կարող ենք հասնել Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբե­րություն­ների առավել խորացմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին

12:57, 25 փետրվար 2024
Լիահույս եմ, որ կարող ենք հասնել Հայաստանի և Քուվեյթի միջև հարաբե­րություն­ների առավել խորացմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիրին և վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին և նախարարների խորհրդի նախագահ շեյխ դոկտոր Մուհամմադ Սաբահ Ալ-Սալիմ Ալ Սաբահին՝ Ազգային տոների առթիվ:

 

Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է.

 

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Քուվեյթի բարեկամ ժողովրդին Քուվեյթի Պետության ազգային տոների կապակցությամբ։

 

Հայաստանի և Քուվեյթի միջև առկա է համագործակցության մեծ ներուժ, որի իրացումը նոր նախաձեռնություններով և ծրագրերով կխթանի հայ-քուվեյթյան համագործակցության օրակարգը։

 

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք հասնել Հայաստանի և Քուվեյթի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների առավել խորացմանը՝ ի շահ և ի բարօրություն մեր բարեկամ ժողովուրդների։

 

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Քուվեյթի բարեկամ ժողովրդին՝ հարատև կայունություն և առաջընթաց»: