ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայի Վալենսիա քաղաքում հրդեհի հետևանքով զոհվածների ընտանիքներին:
Միրզոյանը ցավակցական գրառում է կատարել X-ի միկրոբլոգում:
«Ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իսպանիայի Վալենսիա քաղաքում տեղի ունեցած մահացու հրդեհի զոհերի ընտանիքներին և շուտափույթ ապաքինում եմ մաղթում բոլոր տուժածներին»,- մասնավորապես նշել է ՀՀ արտգործնախարարը: