Հետևեք մեզ։

Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսումը

21:21, 05 ապրիլ 2023
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսումը

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կքննարկեն Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերսկսումը, ապաշրջափակումը, տարածաշրջանի հետկոնֆլիկտային վերակառուցումը:

 

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 6-7-ը Լավրովը կլինի Թուրքիայում, իսկ վերը նշված հարցերը հանդիպման օրակարգում են։