Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղ ապրելուց բացի այլ շանս չունի: Այս մասին Ադրբեջան կատարած այցից հետո լրագրողներին ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։
Նուման Քուրթուլմուշն ասել է, որ Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում. «Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը կապված է ոչ թե Հայաստանի հայերի, այլ Եվրոպայի և Ամերիկայի հայկական սփյուռքի և այդ տարածաշրջանում խաղաղություն չցանկացող շրջանակների հետ։ Հայաստանն այս տարածաշրջանում Ադրբեջանի հետ խաղաղ ու համերաշխ ապրելուց բացի այլ հնարավորություն չունի»,-ասել է նա։