«Զանգեզուրի միջանցքի» բացումը կբարձրացնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծի բեռնափոխադրման կարողությունները։
Այս մասին «TRT Haber»-ին տված իր հայտարարության մեջ ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։
Նա ասել է, որ «Զանգեզուրի միջանցքին» կա այլընտրանք, ինչպիսինն է Իրանի տարածքով անցնելու հնարավորությունը։
Նա նշել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի շինարարությունը։