Մոտ ժամանակներս տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների հանդիպումը։
«Report»-ը տեղեկացնում է, որ այս մասին լրագրողներին տված հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Թեև բանակցություններում որոշակի ընդմիջում եղավ, խաղաղ համաձայնագրի տեքստի վրա աշխատանքները շարունակվեցին, սակայն Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից հետո որոշվել է վերսկսել գործընթացը։ Նախատեսվում է մոտ օրերս Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակությունների միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը։