1 տարվա ընթացքում 2 անգամ ավտոմեքենաների կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնը խախտելու դեպքում վարորդը 2 տուգանային բալ կստանա։ Այս մասին ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ ՆԳՆ տեղակալ Արփինե Սարգսյանը։
Սարգսյանը նշել է, որ ներկա դրությամբ կողային ապակիների լուսաթափանցելիության կանոնի խախտման համար նախատեսվում է տուգանք՝ առանց տուգանային միավորի։
«Հաշվի առնելով արարքի հանրային վտանգավորությունը՝ նախատեսում ենք, որ եթե 1 տարվա ընթացքում արարքը կատարվի երկրորդ անգամ՝ վարորդը 2 բալ տուգանային միավոր կստանա»,-ասել է Սարգսյանը։